Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

«Կյանքը շատ կարճ է». Էնդի Սերկիսը այլևս չի արդարանում Գոլումի համար  

15:20, 9 նոյեմբերի

Հայազգի բրիտանացի դերասան Էնդի Սերկիսը, որը «Մատանիների տիրակալը» եռերգությունում կենդանացրել է Գոլումին, խոստովանել է, որ ժամանակի ընթացքում դադարել է հանդիսատեսին համոզել, որ շարժման գրանցման տեխնոլոգիան դերասանական արվեստի լիարժեք ձև է: Նրա խոսքով՝ շատերը դեռևս սխալ են հասկանում, թե ինչպես են ստեղծվում թվային կերպարները:

The Times-ին տված հարցազրույցում Սերկիսն ասել է, որ երբեք առանձնապես չի անհանգստացել այն փաստի համար, որ հանդիսատեսը իրեն հիմնականում կապում է համակարգչային տեխնոլոգիաների միջոցով ստեղծված կերպարների հետ: Գոլումից բացի, դերասանը խաղացել է Քինգ Քոնգի դերը համանուն ֆիլմում և Կեսարի դերը՝ «Կապիկների մոլորակը» եռերգությունում:

«Այս տեխնոլոգիան լիովին սխալ է հասկացվում: Ես նախկինում իսկական քարոզիչ էի. կարող էի ժամերով բացատրել, որ շարժման գրանցման դերը դերասանական խաղ է, բայց տեսնում էի, թե ինչպես են մարդկանց աչքերը մթնում: Կյանքը շատ կարճ է: Ես հանգստացել եմ: Հիմա պարզապես մտածում եմ. «Եթե հասկանաք, հրաշալի է», - նշել է դերասանը:

Սերկիսը շեշտել է, որ Գոլումի կերպարը ստեղծվել է հիմնականում իր դերասանական խաղի միջոցով, իսկ համակարգչային գրաֆիկան պարզապես օգնել է այն կենդանացնել էկրանին։

«Գոլումի նման կերպարները ստեղծվում են դերասանի կողմից, ինչպես որ դիմահարդարման և պրոթեզավորման թիմերը վերափոխել են Ջոն Հերթին «Փիղ-մարդը» ֆիլմում։ Սակայն ինչ-ինչ պատճառներով շատերի համար ավելի հեշտ է հասկանալ դերասանի խաղը ֆիզիկական դիմակի միջոցով, քան թվայինի», - բացատրել է նա։

Սերկիսը կկրկնի Գոլումի դերը «Մատանիների տիրակալը. Գոլումի որսը» ֆիլմում, որտեղ նար նաև ռեժիսորն է։ Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2027 թվականի դեկտեմբերի 17-ին։

Իան Մաքքելենը (Գենդալֆ), Էլայջա Վուդը (Ֆրոդո) և Լի Փեյսը (Թրանդուիլ թագավոր) կկրկնեն իրենց դերերը ֆրանշիզում։ Դերասանական կազմում են նաև Քեյթ Ուինսլեթը, Ջեյմի Դորնանը, Լեո Վուդոլը և Անյա Թեյլոր-Ջոյը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search